Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան դաշտամիջում փախուստի մատնում մի խումբ քաղաքացիների, որոնց մեջ նաև ոստիկաններ կան։
Oragir.News-ը ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության պետի տեղակալ Մարտուն Սիմոնյանին խնդրեց պարզաբանել՝ ի՞նչ տեսանյութ է, որտե՞ղ է, ովքե՞ր են և ի՞նչ են անում։
«Տեսանյութում պատկերված միջադեպից անմիջապես հետո ոստիկանության ծառայողների կողմից երկու անձ ձերբակալվել է․ մեկը՝ սպանության փորձի, մյուսը՝ սպանության սպառնալիք հնչեցնելու անմիջականաորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով»,- հայտնեց մեր զրուցակիցը։
Նա նշեց, որ տեղում ծառայություն իրականացրած Արթիկի բաժնի համայնքային ոստիկանները՝ ժամանած լրացուցիչ ուժերի հետ միասին կանխել են քննչական գործողության իրականացման վայրից ոչխարների հոտի տեղափոխումը, որովհետև այդ տարածքում քննչական գործողություն է իրականացվել։
«Նկարագրված գործողությունները օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հրապարակված տեսագրության մեջ արտացոլված չեն»,- եզրափակեց Մարտուն Սիմոնյանը։