ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վաշինգտոնում կատարվածից հետո աշխատանքը ոչ թե ավարտվում է, այլ սկսվում է. Փաշինյանը՝ նախարարներին

«Ուզում եմ բոլորիդ շնորհավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի արդյունքում հաստատված խաղաղության առիթով»։ Այսպես այսօր՝ օգոստոսի 21-ին, կառավարության հերթական նիստը սկսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ վերջին անգամ նիստը վարել է հուլիսի 18-ին։

«Ուզում եմ նաև բոլորիդ շնորհակալություն հայտնել այս ընթացքում կատարված աշխատանքի համար։ Կառավարության, ԱԽ-ի ընդլայնված կազմով, ՀՀ նախագահի, խոհրդարանական գորխընկերների, մարզպետների մասնակցությամբ Վաշինգտոն մեկնելուց առաջ խորհրդակցություններ, տեքստի վերլուծություններ ենք ունեցել և եկել այն եզրակացության, որ այս քայլը պետք է անենք»,-հավելեց Փաշինյանը։

Փաշինյանը նշեց, որ առջևում շատ մեծ աշխատանք կա անելու՝ ընդգծելով, որ դա կառուցողական, խաղաղ, ստեղծագործ աշխատանք է։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։