ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տեսել եմ՝ ինչպես են գերեվարում Արցախի մյուս նախագահներին. հետագայում մանրամասն կանդրադառնանք, թաքցնելու բան չունենք. Սամվել Շահրամանյան

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը պնդում է՝ Արցախից ամենավերջինն է դուրս եկել։

Թե ինչպես է իրեն հաջողվել դուրս գալ Արցախից, մյուս նախագահներին՝ ոչ, Շահրամանյանն ասաց, որ առաջիկայում այդ մասին կխոսի։

Արցախի նախագահը տեսել է՝ ինչպես են ադրբեջանցիները գերեվարում Արցախի մյուս նախագահներին։

«Հետագայում մանրամասն կանդրադառնանք, մենք թաքցնելու բան չունենք, այս պահին կան գործընթացներ, որոնց չենք ուզում խոչընդոտել, վնասել մեր հայտարարություններով։ Դրանով է պայմանավորված մեր զսպվածությունը»,- Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում նշեց Շահրամանյանը։

Նա ասաց, թե այս պահին հստակ որոշում չունի՝ պատրաստվո՞ւմ է արդյոք առաջադրվել Արցախի նախագահի պաշտոնի համար։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։