ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սուտ է, հորինված թեզեր են, թե իբր Բաքվի կողմից գերեվարված անձանց կոորդինատները ես եմ տվել. Սամվել Շահրամանյան

Ուզում եմ անդրադառնալ ադրբեջանական կառավարությանը կից գործող կայքերի և, ցավոք, Հայաստանի իրենց որոշ արբանյակների տարածած տեղեկությանը, թե իբր Բաքվի կողմից գերեվարված անձանց կոորդինատները տրվել են իմ կողմից, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը։

«Դա ոչ միայն սուտ է, այլ՝ հորինված թեզեր են հայկական կողմին մոլորեցնելու համար։ Փաստաբան Ռոման Երիցյանը երեկ անդրադարձել է, թե ինչպես են գերեվարվել այդ անձինք»,-ասաց Շահրամանյանը։

Անդրադառնալով համացանցում տարածվող տեղեկություններին, թե Ռուբեն Վարդանյանի՝ Հայաստան տեղափոխվելու ընթացքում ինչ-որ տվյալներ են տրվել ադրբեջանական կողմին, Շահրամանյանն ասաց հետևյալը.

«Ոչ ոք թաքնված չէր, ադրբեջանական կողմը շատ լավ տիրապետում էր, թե ով որտեղ է գտնվում։ Ռուբեն Վարդանյանին չեն ձերբակալել թաքստոցում, բունկերում, անտառում կամ այլընտրանքային ճանապարհներով դուրս գալիս։ Նա փորձել է տեղափոխվել այդ ժամանակ գործող միակ ճանապարհով՝ Լաչինի միջանցքով, շատ լավ իմանալով, որ ճանապարհին կան բազմաթիվ ադրբեջանական հենակետեր։ Նա չի թաքնվել՝ շատ լավ իմանալով, որ ադրբեջանական կողմից կա իրեն գերեվարելու որոշում։ Անտրամաբանական է նշել, թե ինչ-որ մեկը պետք է Վարդանյանի կոորդինատները տրամադրեր՝ ձերբակալելու համար»,-ասաց Սամվել Շահրամանյանը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։