ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ստորագրել ենք ՀՀ-Ֆրանսիա «Մտադրությունների մասին» հռչակագիր»․ Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց, որ նրանք ստորագրել են «Մտադրությունների մասին» հռչակագիր, քննարկել են տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով երկու երկրների միջև փոխգործակցությունը։ «Հռչակագիրը նախատեսում է ավելի սերտ համագործակցություն երկու գերատեսչությունների միջև, ներառյալ՝ քաղաքական երկխոսության խորացում, պարբերական խորհրդակցությունների անցկացում, արտերկրում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների միջև փոխգործակցության ավելացում և այլն։ Նախարարն առանձնացրեց նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ Ֆրանսիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը։ «Մենք բարձր ենք գնահատում նաև Ֆրանսիայի դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցում։ Սա իհարկե տարածաշրջանում կանխատեսելի անվտանգ մթնոլորտի և խաղաղության կառուցման կաևոր գրավական է։ Մենք հավատարիմ ենք խաղաղության օրակարգին, պատրաստ ենք օր առաջ սկսել խորհրդակցություններ, ինչպես նաև որոշել պայմանագրի ստորագրման տեղը, ժամանակը»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ Թուրքիայի հետ ևս հարաբերությունների կարգավորման շուրջ խոսակցություններ կան և որ ՀՀ-ն իր կողմից բոլոր քայլերն իրականացնում է տարածաշրջանի խաղության համար։

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։