ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սո՛ւս մնա, հանգստացի հլը»․թեժ բանավեճ՝ Փաշինյանի ներկայությամբ

«Ասում եք՝ 2024 թվականը եղել է ամենախաղաղ տարին։ Եթե Սյունիքն էլ տաք, 2025-ը ընդհանրապես խաղաղ կլինի»,- ԱԺ ամբիոնից, դիմելով ՔՊ-ական պատգամավորներին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ Նրա եկույթը ԱԺ-ում իրարանցում առաջացրեց։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը փորձում էր լռեցնել ՔՊ-ական պատգամավորների արձագանքները, ինչին ի պատասխան նիստը վարող, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Մի ընդհատեք ընդհատողներին։ Նախ սուս մնացեք, մի անցեք ձեր չափերը․․․լավ չեք գծում ձեր չափերը, ես կգծեմ, հանգստացի հլը»։ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ Ռուբեն Ռուբինյանը լեզվակռվի մեջ մտավ նաև ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ։ Դիմելով ՔՊ պատգամավորներին՝ Վարդանյանն ասել էր․ «Քայլ արա, արի տուն, թքեմ վրադ, ռադ եղի ստեղից, էսա՞ ձեր կոնցեպտը»։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։