ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շահումները նույնպես կհարկվեն. ինչ որոշում ընդունեց կառավարությունը

Այսօր կառավարության նիստում հաստատվեց Խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի անցկացման ընթացակարգը, օպերատորի ընտրության ընթացակարգին կոնսորցիումով մասնակցության կարգը, օպերատորի հետ պայմանագրի կնքման կարգը և մրցույթը չկայացած համարվելու հիմքերը սահմանելու մասին հարցը։
«Խաղային ոլորտը ՀՀ պետական բյուջեի եկամուտների զգալի մասնաբաժին է ապահովում»,-հարցի քննարկման ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ կարևորելով ոլորտում արդյունավետ վարչարարությունը։

Նշենք, որ հաջորդ տարվանից ուժի մեջ է մտնում նաև խաղադրույքներից մարդկանց եկամուտների հարկման բաղադրիչը։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մանրամասնեց նախագիծը․ «Երբ օպերատորը մրցույթի արդյունքում ընտրվի և գործի, իրական ժամանակում մոնիտորինգ է իրականացնելու խաղադրույքների և համապատասխան մոնիտորինգային կենտրոն է ստեղծելու ու դրան միացնի այդ ոլորտի կազմակերպություններին, ինչպես նաև խաղային արտադրանքների համապատասխանության սերտիֆիկատների իսկության հավաստում է իրականացնելու։ Ընդ որում, այս մոնիտորինգային կենտրոններին միանալու են ինչպես խաղային սարքավորումները, այսինքն խաղատների խաղային սարքավորումները, այնպես էլ այն հարթակները, որոնց միջոցով խաղեր են կազմակերպվում, և արդյունքում ի՞նչ ենք ունենալու այս բարեփոխման, թույլ է տալու վերահսկել այդ խաղերի կազմակերպիչների ֆինանսական հոսքերը, խաղացողների կողմից գրանցված շահումները։ Ընդ որում՝ այդ շահումները մյուս տարվանից համարվելու են եկամուտներ և հարկվելու են եկամտային հարկով, և հետևաբար սրա միջոցով մենք նաև հարկվող օբյեկտների հայտարարագրման արժանահավատություն ենք բարձրացնում և դրա արդյունքում նաև ակնկալում ենք հարկային եկամուտների ավելացում։
Համակարգը թույլ կտա վերահսկել նաև խաղային սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցների տեխնիկական վիճակը՝ բացառելով հնարավոր խարդախությունները, ապահովելով խաղացողների շահերի և իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև զերծ պահելով հասարակության հատկապես խոցելի խմբերին խաղամոլությունից»,- նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ պայմանագիրը կնքվելու է 15 տարով, որից հետո ներդրված ենթակառուցվածքը պետք է փոխանցվի պետությանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։