Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանը գրում է․
Ի՞նչ էր ակնարկում Փաշինյան Նիկոլը:
Այսօր Փաշինյան Նիկոլը որոշ «գաղտնիքներ» բացահայտեց:
Նախ` վերջինս բաց տեքստով հայտարարեց, որ «սեպտեմբերին լինելու է աղետաբեր պատերազմ, եթե ՔՊ-ն մեծամասնություն չունենա»: Բոլորը սևեռվեցին այս հայտարարության վրա և չնկատեցին Փաշինյան Նիկոլի «գլխավոր» բացահայտումը:
Պատերազմի վերաբերյալ խոսելիս, վերջինս ընդգծեց` «բա 7 տարվա վարչապետ եմ, եթե դա չիմանա՞մ, էլ ինչի՞ եմ վարչապետ»: Այսինքն, Փաշինյան Նիկոլը թափանցիկ կերպով ակնարկեց, որ երկրի ղեկավարները (մանավանդ` երկարամյա ղեկավարները) նախապես տեղյակ են լինում մոտալուտ պատերազմներից:
Ստացվում է, որ, ըստ Փաշինյան Նիկոլի, օրինակ` Սարգսյան Սերժը, որպես ՀՀ 10 տարվա ղեկավար, 2018 թվականին տեղյակ էր ՀՀ-ին սպառնացող պատերազմի սկսվելու ժամկետներից: Բացի դրանից` ստացվում է, որ հենց ինքը` Փաշինյան Նիկոլը, ևս նախապես տեղյակ էր, թե ինչ է լինելու 2020, 2022, 2023 թվականներին:
Միայն մեկ բան եմ հասկանում. եթե Փաշինյան Նիկոլի այս հայտարարությունն իրավական հետևանք չունենա, ապա Հայաստանը երբեք լուրջ պԵտություն չի դառնա:





