ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու մտադրություն չունենք. Փաշինյան

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները լարելու, խզելու, փչացնելու մտադրություն չունենք: Այսօր՝ ապրիլի 28-ին, Տալլինում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով էստոնացի լրագրողի հարցին, թե Հայաստանը պատրաստ է միանգամայն դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց:

«Մենք ուզում ենք ունենալ լավ հարաբերություններ միջազգային բոլոր գործընկերների հետ, մենք ուզում ենք մեր հարաբերությունները կարգավորել մեր տարածաշրջանի երկրների հետ: Մենք ուզում ենք խորացնել մեր հարաբերությունները Եվրամիության հետ: Այսօր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն կա, մենք շնորհակալ ենք Եվրամիությանը դրա համար: Մենք վիզաների ազատականացման գործընթաց ենք սկսել: Առհասարակ մենք որդեգրել ենք բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ էստոնացի լրագրողն իր հարցում նշեց նաեւ, որ ինքը 2018թ-ին հեղափոխության օրերին Հայաստանում էր եւ իր համար տպավորիչ է, որ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո Փաշինյանը շարունակում է մնալ վարչապետ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։