ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս նեnնացիuտները հայ տղամարդու են uպանել

«Ռուսական համայնք» շարժման նեոնացիստները ներխուժել են Լենինգրադի մարզի բնակարան, որից հետո հրդեհ է բռնկվել: Զոհվել է Հայաստանի քաղաքացի, իսկ Սոչիից մի աղջիկ ծանր վնասվածքներ է ստացել պատուհանից ընկնելու պատճառով: Այս մասին հայտնում է «Ֆոնտանկա» պարբերականը:

Մայիսի 3-ի լույս 4-ի գիշերը բնակարանում եղել է երեք մարդ՝ Հայաստանի 37-ամյա քաղաքացի, Սոչիից 24-ամյա աղջիկ և «քրեական անցյալով» բնակարանի սեփականատիրոջ 46-ամյա որդին: Հետաքննությունը պնդում է, որ նրանք ալկոհոլային խմիչքներ են խմել։

Բնակարան են ներխուժել սև հագուստով հինգ անհայտ անձինք՝ «ռուսական համայնքի» խորհրդանիշով, զինված գազաբալոնով և էլեկտրաշոկերով։ Նրանք կոտրել են մուտքի դուռը, որից հետո բարիկադավորվել են սենյակներից մեկում։ Բնակարանում հրդեհ է բռնկվել՝ ընդգրկելով 26,5 քմ տարածք։

Աղջիկը, փորձելով փրկվել, դուրս է նետվել 7-րդ հարկի բնակարանի պատուհանից և ստացել ողնաշարի կոտրվածքներ, թոքերի վնասվածք, գանգուղեղային վնասվածք և ձեռքերի այրվածքներ:

Հրդեհաշիջումից հետո սենյակներից մեկում հրշեջները հայտնաբերել են հայ տղամարդու դի։

Այժմ կատարվում է նախաքննական ստուգում։

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։