Առաջիկա օրերին Հայաստանում կկայանա Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետության հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
Մանրամասներ նա չի հայտնել՝ պատճառաբանելով, որ դրանք կհաղորդվեն, երբ ժամանակը գա։ Առաջիկա հանդիպմանը կքննարկվեն գործընթացի հարցերի ողջ շրջանակը, իրականացված և իրականացվող քայլերը։ Նա հիշեցրել է, որ հարցի վերաբերյալ վերջին հանդիպմանը քննարկվել են Կարս-Գյումրի երկաթուղու տեխնիկական պարամետրերը, ինչպես նաև նախատեսվում է վերականգնել Անիի պատմական կամուրջը։
Ռուբինյանը չի ասել, թե կոնկրետ որտեղ է տեղի ունենալու հանդիպումը՝ Երևանում, թե՞ սահմանին։