ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ-ն ԱԹՍ-ներով հարվածել է Խարկովին, Օդեսային, Կիևին

Ռուսական ԱԹՍ-ները հուլիսի 7-ի վաղ առավոտյան հարվածներ են հասցրել Խարկովի Շևչենկովսկի և Սլոբիդսկի շրջաններին, հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները:

Վերջին տվյալներով՝ Խարկովի երկու շրջաններին հասցված հարվածներից վիրավորվել է 27 մարդ:

Ռուսական հարձակման հետևանքով Օդեսայում զոհվել է մեկ մարդ, հայտնել է շրջվարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերը: Հարվածի հետևանքով վնասվել կամ ոչնչացվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, մեքենաներ:

Կիևը նույնպես ռուսական ԱԹՍ-ների հարվածի տակ է հայտնվել, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Նրա խոսքով՝ ԱԹՍ-ների բեկորներից քաղաքի տարբեր մասերում վնասվել են վարչական և գրասենյակային շենքեր, գազատար, ջրամատակարարման համակարգ և մեքենաներ:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։