Լրագրողները ՔՊ-ական Ռուստամ Բաքոյանից հետաքրքրվեցին՝ հայտարարություններ կան, որ ՔՊ-ից ևս կան պատգամավորներ, ովքեր պատրաստ են միանալ ընդդիմադիրների՝ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին: «Նման հայտարարություն անողները խաբել են նախ ձեզ՝ լրագրողներիդ: Չկա նման բան: Նույնիսկ քննարկում, խոսակցություն չկա: Ծիծաղելու թեմա է»,- ասաց Բաքոյանը՝ հավելելով, որ իր և ՔՊ-ի կողմից է ասում, որ բոլորը հավատարիմ են միևնույն գաղափարին: