Գյումրիի և Փարաքարի մի շարք տեղամասային կենտրոններում արձանագրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձանց կողմից ցուցակների վարում: Ընտրողների մուտքից հետո նրանք կատարում են նշում, զուգահեռ ամբողջ ժամանակ հաշվետվություն ներկայացնում հեռախոսով: Ենթադրելի է, որ անհատականացնելով՝ ընտրողների հաշիվ են վարում, թեև ՔՊ-ի վստահված անձ սույն տիկինը պնդում է, թե ինքն իր համար ուղղակի նշումներ է անում, նկարչություն է անում:
Ի վերջո, լրագրողների ու ականատեսների համառ պահանջներից ու իրավապահներին կանչելու սպառնալիքներից հետո կինը ցույց է տալիս իր ձեռքի տակ եղած ցուցակները` նշումներով: Հավելենք, որ որպես արդարացման միջոց` ՔՊ-ի վստահված անձը պնդում էր` ինչ է արել որ, հո մարդ չի սպանել:
Առավել մանրամասն` տեսանյութում: