ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «ՔՊ-ի հերթական չիրագործած նախագիծը. Տիգրան Ավինյան տեսեք այս տեսանյութը»․ Արմենակ Դանիելյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադառնալով Երևանի Արշակունյաց-Գարեգին Նժդեհ փողոցի խաչմերուկի՝ ավելի շատ հայտնի «Կինո Հայրենիք»-ի խաչմերուկի երթևեկության ծանրաբեռնվածությանը, մասնավորապես ասում է․ «2018-19թթ․ Երևանի նոր ՔՊ-ական իշխանությունը խոստացել էր լուծել այս խաչմերուկի ծանրաբեռնվածության հարցը և տրանսպորտային հանգույց կառուցել։ Գծագրեր գծեցին, գեղեցիկ մակետներ սարքեցին և ցույց տվեցին հանրությանը, բայց հետո մոռացվեց այդ ամեն ինչը։ Անցել է արդեն 7 տարի, ինչպես տեսնում եք՝ այստեղ տրանսպորտային հանգույց չկա։ Չգիտեմ ինչի հետ է դա կապված․ միգուցե այն բանի հետ, որ այս թաղամասում բնակվում էր Նիկոլ Փաշինյանը ու հիմա չի բնակվում, չեմ իմանում»։ Տեսանյութի վերջում

Արմենակ Դանիելյանը հարցը լուծելու իր առաջարկն է ներկայացնում Տիգրան Ավինյանին։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։