«Ինչո՞ւ նախաքննական մարմինը չի շտապում պատասխանատվության կանչել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն կամ միջադեպի մյուս մասնակիցներին։ Ո՞ւմ են փորձում փրկել իրավապահները։Հիշեցնենք, որ օգոստոսի 4-ին Երևանում երեք քաղաքացու միջև տեղի էր ունեցել քաշքշուկ, վիճաբանություն։ Միջադեպի կիզակետում էր եղել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին՝ Շանթ Բագրատյանը, իսկ վիճաբանության պատճառը եղել է ավտոմեքենայի կայանման հարցը։
Գնդակը այժմ Կոմիտեի որոշման դաշտում է, սպասում ենք պատասխանին։ Սակայն ՔՊ-ական պատգամավորի որդուն հարցաքննել են ու կանգ առել։
Նկատենք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավորի որդին առաջին անգամ չէ, որ հայտնվել է իրավապահների տեսադաշտում, բայց, ինչպես ցույց է տալիս փորձը, ջրից չոր է դուրս գալիս։
2022 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդու՝ Շանթ Բագրատյանի մասնակցությամբ միջադեպով գործը ուշագրավ ավարտ ունեցավ։
Նախաքննական մարմինը, ի դեմս ՀՀ Քննչական կոմիտեի, կարճել էր ԱԺ պատգամավորի որդու աղմկահարույց միջադեպի քրեական գործը։