ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանի որ Ադրբեջանի պատվիրակությունը շեղվելով օրակարգից հանդես եկավ հակահայկական հայտարարություններով` չէի կարող դրանք անպատասխան թողնել. Իվետա Տոնոյան

Մոսկվայում այսօր «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Նացիզմի դեմ տարած հաղթանակի նշանակության մասին. դասեր ՄԱԿ-ի ստեղծումից» միջազգային սիմպոզիումը:
Քանի որ Ադրբեջանի պատվիրակությունը շեղվելով օրակարգից հանդես եկավ հակահայկական հայտարարություններով` չէի կարող դրանք անպատասխան թողնել: Մասնավորապես խոսելով մերօրյա ֆաշիզմի մասին նշել եմ, որ որոնցից մեկը Արցախում խաղաղ հայկական քաղաքների և գյուղերի հրետակոծությունն է, 120 հազար հայերի բռնի տեղահանումը և հայ ժողովրդի մշակութային և հոգևոր ժառանգության բառացիորեն ոչնչացումը։
Խոսել եմ նաև Հայրենական մեծ պատերազմին հայերի մասնակցության և Հաղթանակի 80 ամյակին նվիրված միջոցառումների մասին, որոնք իրականացվել են Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ:

Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։