ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը Կարմիր հրապարակում Հաղթանակի զորահանդեսից հետո զրուցել է հայ վետերանների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի զորահանդեսից հետո Կարմիր հրապարակի տրիբունաներում զրուցել է վետերանների և այլ պատվավոր հյուրերի հետ, հաղորդում է ТАСС-ը։

Նշենք, որ զորահանդեսին ներկա էին նաև հայ վետերաններ, որոնց հետ Ռուսաստանի նախագահը նաև անձամբ զրուցել է։

«Պուտինը շրջել է տրիբունաներով, ձեռք սեղմել և զրուցել Հայրենական մեծ պատերազմի վետերանների, Հատուկ ռազմական գործողության մարտիկների, երիտասարդ բանակայինների և Հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսի այլ պատվավոր հյուրերի հետ»,- գրում է ТАСС-ը։

Զորահանդեսի հյուրերը նախագահին դիմավորել են ծափահարություններով։

Զորահանդեսից հետո Պուտինը և օտարերկրյա առաջնորդները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի շիրիմին։

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։