«Մի բան կարող եմ վստահեցնել, որ ոլորտի հետ կապված բոլոր բարեփոխումներն իրենց ընթացքը շարունակելու են»,- ասել է Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցերին, թե ՊՆ բյուջեն ի՞նչ հիմնավորմամբ կրճատվեց։ «ՀՀ վարչապետն ԱԺ ամբիոնից հանգամանալից ներկայացրել է։ Իսկ ամենակարևորը, որ որևէ մեկնարկած բարեփոխում իր մեկնարկը չի կանգնեցնելու և ընթացքը իր տրամաբանական ավարտին է հասցվելու»,- նշել է փոխնախարարը։