Բագրատաշենի նոր մոդուլային մանկապարտեզի շինարարությունն ընթացքի մեջ է: Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղում ծանոթացել է ընտացքի մեջ գտնվող աշխատանքներին:
«144 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի կառուցման նպատակով կառավարությունը հատկացրել է 874,3 մլն դրամ: Բագրատաշենում մեկնարկել են նաեւ նոր դպրոցի կառուցման աշխատանքները։ Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Ծրագրի արժեքը 1մլրդ դրամ է»,-ֆեյսբուքյան էջում գրել է Փաշինյանը:
«Եթե մանկապարտեզ չկա, գյուղը լիարժեք չի։ Մենք պետք է գյուղերը ցեխից դուրս բերենք, պետք է գյուղը այս գույնը ստանա»,-ասել է նա՝ նկատի ունենալով մանկապարտեզի պատերի վառ դեղին գույնը։