Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պեկինում տիկնոջ հետ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակին նվիրված հանդիսավոր շքերթին: Այս մասին նա գրել է իր սոցիալական էջերում:
Նշենք, որ Պեկինի Տյանանմեն հրապարակում տեղի ունեցավ ռազմական շքերթ՝ նվիրված Չինաստանի ժողովրդի դիմադրության պատերազմում ճապոնական ագրեսիայի դեմ և Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։
Ընդհանուր առմամբ ներկա են ավելի քան 26 պետությունների ղեկավարներ։