ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Կոպենհագենում հեծանիվ է քշել

Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում է։ Նա լուսաբացը դիմավորել է հեծանվային զբոսանքով։ «Գալ Կոպենհագեն ու հեծանիվ չքշել, չէր ստացվի։ Հենց հեծանվային զբոսանքով բացեցինք այս գեղեցիկ լուսաբացը Կոպենհագենում»,- ասում է նա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով է մեկնել Դանիայի Թագավորություն։ Նա հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին:
Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։