ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր կահազանգեն, կհամագործակցեն իրավապահ մարմինների հետ և ցուցմունքներ կտան, կխրախուսվեն, իսկ մյուսները կդատվեն, ԱԺ ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ ՀԷՑ-ի աշխատակիցներին ստիպողաբար բերում են հաջակցություն գործարար Սամվել Կարապետյանի ակցիային։
«Նրանք, ովքեր ուղղակի կհրաժարվեն մասնակցել որևէ հավաքի, նրանց հետ որևէ բան տեղի չի ունենա, կկարողանանք նրաց պաշտպանել և ՀԷՑ-ի պետականացումից հետո նրանք կշարունակեն հանգիստ աշխատել։ Իսկ նրանք, ովքեր այդ ապօրինությունների մեջ փութաջանություն են ցուցաբերել, չգիտեմ՝ հետո «Տաշիր Պիցցայում» կարո՞ղ են աշխատել, թե՞ ոչ»,-ասաց Փաշինյանը։