ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը՝ խաղաղության մասին

Աշխարհը շարունակում է մեզ համար լինել անծանոթ վայր, վերջին տարիներին գնալով աշխարհը մեզ համար ավելի ու ավելի ծանոթ, ավելի տեսանելի, կանխատեսելի վայր է դառնում։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, դա կապված է մեր մտածողության բանաձեւերի, զարգացման հետ, որովհետեւ մենք պետք է վստահ լինենք, որ մեր մտածողություն ունի այնքան հարթություններ, որքան ունի աշխարհը։

«Նույնիսկ շատ վերլուծաբաններ չեն կարողանում պատասխանել հարցին, թե ինչպես է հնարավոր ռազմավարական գործընկերություն ունենալ ԱՄՆ–ի հետ, Չինաստանի հետ, պատրաստվել ռազմավարական գործընկերություն ունենալ Իրանի հետ և այլն։ Ես չեմ մեղադրում այդ մարդկանց, որ չեն մարսում այս իրողությունը, քանի որ մեր գիտելիքն այնպիսին է, որ դա անհնար է, որ այդպես չի լինում, չի կարող լինել։ Մեր գործողությունների, մեր արտաքին քաղաքականության նպատակներից մեկն այն է, որ մեզ համար բացենք տեսադաշտ, բացենք հորիզոն»,–ասաց նա։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։