ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի գրառումն ավելի է ընկնում էդ հոդվածի տակ, քան Սամվել Կարապետյանի հայտարարությունը. Վանեցյան

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին չի զարմացնում այն ամենը, ինչ այսօր անում է իշխանությունը գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հետ։

«Ամեն անգամ մենք մտածում ենք, որ ավելի վատ բան, ավելի ցածր արարք չեն կարող անել, բայց հասկանում ենք, որ իրենք կարող են միշտ անել այնպես, որ միշտ զարմանանք»,- հայտարարեց Վանեցյանը, ով եկել է դատարանի բակ՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի։

Վանեցյանից հետաքրքրվեցին՝ հաջորդն ի՞նքն է լինելու։ Նա հիշեցրեց, որ ինքն արդեն մի քանի անգամ եղել է այս վիճակում։

«Մի քանի օր առաջ հերթական շոուն եղավ, էլ չգիտեմ, թե ոնց բացատրեմ, որ մենք ապօրինի զենք չունենք ու ապօրինություններով չենք զբաղվում»,- նշեց «Հայրենիք» կուսակցության առաջնորդը։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։