ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարաքարի համայնքապետի սպանության հարցը 99%-ով միջանձնային խնդիր է․ քաղաքական հարց չկա

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համաձայն չէ այն պնդումների հետ, որ իրենք ասոցացվում են մահի ու արյան հետ։

«Սխալ են ասում»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

Սիմոնյանը հայտարարեց՝ անկախ նրանից՝ իշխանությունը կապ ունի, թե չունի Փարաքարի սպանությունների հետ՝ այո՛, դա ենթադրում է պատասխանատվության աստիճան։

«Այո՛, իրավապահները պետք է հետևություններ անեն։ Պարզ է, որ դեպքը կապված է միջանձնային հարաբերությունների հետ, կապված չէ քաղաքական դիրքորոշման հետ»,- նշեց նա։

ԱԺ նախագահի խոսքով՝ այն, ինչ տեղի է ունեցել Փարաքարում, «կատերգորիկ վատ է»։

«Շատ ցավում եմ, ևս մեկ անգամ ցավակցում եմ զոհվածների հարազատներին ու համարում եմ, որ մեր իրավապահները ժամանակ ունեն, առնվազն շատ արագ պետք է բացահայտեն»,- ասաց նա։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։

Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն էր, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն էր:

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ ոստիկանը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել. նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նշենք, որ վիրավորում էր ստացել նաև նրանց հետ գտնվող երրորդ անձը, որը վիրահատվել է, կյանքին վստանգ չի սպառնում։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։