Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 29-ին, յոթերորդ ժամին, որոշ երեխաներ իններորդ դասարանից չեն ցանկացել դասի նստել, ցանկացել են փախչել դասից, մի քանի տղա և երկու աղջիկ, իջել են ներքև, պահակը թույլ չի տվել, որպեսզի իրենք փախչեն, բարձրացել են երկրորդ հարկ և թռել են։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կոնստան Զարյանի անվան թիվ 117 հիմնական դպրոցi տնօրեն Թերեզա Ավագյանը։
«Բոլոր երեխաները գնացել են տուն, նաև այդ աղջիկը, իրենք գնացել են տուն, շրջել են Քանաքեռով, ժամը 6–ի կողմերը նոր իր ծնողները երեխային տարել են հիվանդանոց, և պարզվել է որ երեխայի կողը ջարդվել է, բայց հիմա կյանքի վտանգ չի սպառնում, երեխան գտնվում է նորմալ վիճակում։
Դասղեկը այցելել է երեխային, մենք կապ ենք հաստատել ծնողների հետ, ամեն ինչ նորմալ է, նույնիսկ երեխան ցանկանում է շուտափույթ գալ, վերադառնալ դպրոց դասերին»,–ասաց նա։
Տնօրենը հերքեց տարածված տեղեկությունը, թե ուսուցիչը բարկացել է երեխաների վրա , հրաժարվել է դասը պարապել և դուրս է եկել դասասենյակից, որից հետո էլ երեխաները փախել են։
«Այդպիսի բան չի եղել, մյուս բոլոր երեխաները, մոտ 20 երեխա դասի նստած են եղել և նորմալ դաս են ունեցել»,–ասաց նա։
Թերեզա Ավագյանը ցույց տվեց երկրորդ հարկի միջանցքի այն պատուհանը, որտեղից երեխաները թռել են, նաև մուտքը, որտեղից երեխաները ցանկացել են դուրս գալ, բայց պահակը թույլ չի տվել։
«Այն հերյուրանքները, որ վերահսկողություն չկա դպրոցում, դա իրականությանը չի համապատասխանում, մեր դուռը միշտ փակ է, պահակը միշտ այստեղ կանգնած է»։