Րոպեներ առաջ առնվազն երկու պայթյունի ձայն է լսվել Երևանի կենտրոնում գտնվող փողոցներից մեկում՝ Անտառայինի ուղղությամբ։ Այ մասին հայտնում է «Ինֆոքոմ» թելեգրամյան ալիքը՝ հավելելով, որ սկզբում տեսանելի է եղել հրդեհ, ապա ծխի ամպ է բարձրացել։
Փրկարար ծառայությունից նշել են, որ ահազանգը ստացվել է։ Հրշեջների մարտական հաշվարկ է ուղևորվում դեպքի վայր։
Պայթյունի պատճառները դեռ հայտնի չեն։