Կամչատկայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնը գտնվել է 43 կմ խորության վրա։
Ցնցումները զգացվել են Պետրոպավլովսկ-Կամչատկայում, Ելիզովոյում, Վիլյուչինսկում, Ուստ-Բոլշերեցկում, Միլկովոյում, Էսոյում, Ուստ-Կամչատկում, Կլյուչիում և թերակղզու հարավային և կենտրոնական մասերի այլ բնակավայրերում, ինչպես նաև Սևերո-Կուրիլսկում։