Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97կգ) Փարիզ 2024 օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի եզրափակիչում 4-1 հաշվով զիջեց իրանցի Մոհամադհադի Սարավիին ու նվաճեց արծաթե մեդալը։
Սոցիալական ցանցերում գոտեմարտից հետո արձանագրված կադրեր են հրապարակվել, որտեղ ուզբեկ Ռուստամ Ասակալովը մխիթարում է Արթուր Ալեքսանյանին։
«Լսիր, եղբայր, մի՛ նեղվիր, դու շատ բան ես արել»,-նշում է Ռուստամ Ասակալովը, ում Արթուր Ալեքսանյանը բազմիցս հաղթել է, այդ թվում նաև այս օլիմպիական խաղերում։