ԱԺ արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ելույթում ասաց, որ իրականում այս քայլերով (ՀԷՑ-ի պետականացման) փորձվում է հակառուսական տրամադրությունները խորացնել, որպեսզի «մենք շրջվենք դեպի Արևմուտք՝ ՌԴ-ի հետ խռովելով»։
«Իսկ Արևմուտքը սկսվում է Թուրքիայից, Թուրքիան էլ որպեսզի մենք սկսենք իր հետ Արևմուտք գնալ, կասի 300 հազար փախստականներ գան, որից մի չնչին մասը կգա ՀՀ, և բոլորդ գիտեք, թե ինչ տեղի կունենա։ Հետևաբար կոչ եմ անում ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»,- ընդգծեց Աղազարյանը։
ՔՊ-ական Արման Եղոյանը տեղից գոռաց «ամոթ», որին էլ Աղազարյանը պատասխանեց․ «հլը դուրս արի, արա» և ջրի շիշը նետեց նրա ուղղությամբ։
ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Աղազարյանին դուրս հրավիրեց դահլիճից և արգելեց նիստին մասնակցել, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանին էլ նախազգուշացում հայտարարեց: