Բլոգեր Արթուր Չախոյանը և ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը կաթնային յոգուրտ լցրեցին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի լուսանկարների վրա։ «Որպես ակցիա՝ շփեցինք մռթիդ»,- ասաց Մանուկյանը: «Դու էնքան տղա չեղար, որ ասածներիդ համար պատասխան տաս: Դու լավ տղա չես, դու փչացած տղա ես, թռել ես»,- շարունակեց Չախոյանը:
Ավելի վաղ Արթուր Չախոյանը հրապարակել էր Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի՝ հայհոյանքներով ու սպառնալիքներով լի ձայնագրությունը. «Չախոյա՛ն, էդ որ նյութ եք անում… ***եմ երկուսիդ վրեն՝ քո ու Մեսրոպի… հեսա կտենաս դու»,- ասում էր Տիգրան Տեր-Մարգարյանը: Ձայնագրությունում լսվում էր նաև Չախոյանի՝ պատասխան հայհոյանքը: