ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որդուս մահվան գործն ուզում են փակել․ 44-օրյա պատերազմում զոհվածի հայրը նստացույց է անում

44-օրյա պատերազմում զոհված Հարություն Սուքիասյանի հայրը՝ Արմեն Սուքիասյանն արդեն երկրորդ օրն է՝ գիշերում է Ազատության հրապարկում։ Նա անժամկետ նստացույց է հայտարարել՝ պահանջելով արդար քննության որդու մահվան դեպքի առնչությամբ։

Հարություն Սուքիասյանը սպա է եղել, զոհվել է 44-օրյա պատերազմի օրերին Գեղարքունիքի սահմանային հատվածում։

«Հոկտեմբերի 13-ի գիշերը Հայաստանի տարածքում «Սկադ» է խոցվում, եւս մեկն էլ՝ առավոտյան։ Այդ տարածքում եղել է 2 զոհ, մահացու վիրավորում ստացած անձիք, որոնք հետո մահացել են հիվանդանոցում։ Դեպքի մանրամասները բացակայում են քրեական գործից, որը հարուցվել է»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Սուքիասյանը։

Զոհված սպայի հայրը որպես տուժողի իրավահաջորդ հարցումներ է ուղարկել գործը քննող կառույցին՝ գործի ընթացքի մասին տեղեկանելու համար, սակայն նրան տեղեկատվություն չեն տրամադրել, թե քրգործը ինչ փուլում է, ինչ ապացույցներ են ձեռք բերվել կամ ով է հարցաքննվել։

«2 զոհերի մահվան վկայականի մեջ նշված է, որ մահվան վայրը ԼՂՀ-ն է, այն դեպքում, երբ պատահարը տեղի է ունեցել Հայաստանի տարածքում։ Դա մտածելու տեղիք է տալիս, որ այս գործը ուզում են փակել»,– նշեց նա։

Արմեն Սուքիասյանը դիմել է նաեւ վարչապետին, պաշտպանության նախարարին, գլխավոր դատախազին, ազգային անվտանգության ծառայության պետին, սակայն ոչ մի արդյունք։

«Քրեական գործում հեքիաթ է պատմած, թե այս ամենը Ադրբեջանի ագրեսիայի հետևանք է, փաստորեն հիմա էլ պետք է Ադրբեջանին դիմենք, դատի տանք, բայց ոնց նայում եմ Ադրբեջանին դատի տվող չկա»,– նշեց նա։

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։