Երեկ համացանցում հայտնված տեղեկատվությունը երեք նպատակ ուներ, ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այն տեղեկատվությանը, որ Ստեփանակերտում Կարեն Ավանեսյան անունով հայազգի բնակիչ է ձերբակալվել, երբ «ինքնաձիգով փորձել է մոտենալ Ստեփանակերտում անցկացվող միջոցառման վայր»։
«Առաջինը՝ տեղեկատվական պատերազմի գործընթացների շրջանակներում է իրականացվում և ուղղված է թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանին։ Ներքին լսարանի համար ուզում է ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին և ձևավորում է հայի կերպար, որը իրենց համար դեռևս սպառնալիք է պարունակում։ Նաև դա ուղղված է մեզ, մեր հանրությանը, ցույց տալու համար, որ իրենց հռետորաբանությունը, ռազմական նպատակները չեն ավարտվել և շարունակվելու են»,- նշեց Օհանյանը։