«Օգոստոսին մեր երկիրը հիմնականում գտնվելու է հարավից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում»,- մամուլի ասուլիսին այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Ամսական միջին ջերմաստիճանը Հանրապետությունում կանխատեսվել է կլիմայական նրմայից 2-3 աստիճանով բարձր, իսկ տեղումների քանակը՝ նորմայից պակաս։ Մեզ սպասվում է բավականին շոգ օգոստոս։ Օգոստոսի ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն առաջին տասնօրյակում»,- ասել է Սուրենյանը՝ նշելով, որ Երևանում կանխատեսվող առավելագույն ջերմաստիճանն առաջին տասնօրյակում կլինի 40-42 աստիճան։