ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին ԱԺ միջանցքում պատասխանելով լրագրողների՝ Ադրբեջանի կողմից «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործման հետ կապված հարցերին, ասաց․ «Չեմ լսել։ Միջանցքի անունով բան գոյություն չունի, խոսք է գնում ճանապարհի մասին: Ո՛չ խաղաղության պայմանագրում, ո՛չ ստորագրված հռչակագրում միջանցքի մասին խոսք չի գնում։ Ոչ մի միջանցք չի լինելու, ոչ մի բան զոռով չի լինելու»։