ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ է լրագրողին հարվածող կարմիրբերետավորը և ինչ գործերով է անցնում

Լրագրող Լիա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է,

Կարմիրբերետավոր Ալեքսանդր Ազարյանն է, Սաշ մականունով:

‼️Սաշն անցնում է մի քանի դատական գործերով՝ «Դիմադրություն» շարժման անհնազանդության բողոքի ակցիաների ժամանակ քաղաքացիների նկատմամբ ակնհայտ անհամաչափ ուժ գործադրելու, ընկած քաղաքացուն ոտքով հարվածելու համար։ Այս գործերով տուժողներից մեկը ընդդիմադիր ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն է։
‼️Սույն «կարմիրբերետավորը» 2022թ․-ի մայիսի 30-ին կառավարական երրորդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ «մարտավարական հնարք է» կիրառել այդ ժամանակ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի նկատմամբ՝ ենթադրաբար փորձելով խեղդել նրան։

‼️«Դիմադրություն» շարժման անհնազանդության երթերից մեկի ժամանակ Ալեքսանդրը քաշքշում, ապա երթի տարեց մասնակիցներից մեկին հայհոյում է՝ ասելով՝ «Յ**աննի բիձա»։

‼️2022թ․-ի ապրիլի 27-ին Ալեքսանդր Ազարյանը Հանրապետության հրապարակից «Ազատագրական» շարժման անդամներից մեկին բերման ենթարկելիս վերջինիս դիմում է անձին նվաստացնող սեռական բնույթի հայհոյանքներով․ «Կ… կերել ես, դատվողի բերանը … տամ»: Դեպքի առնչությամբ հրապարակվեցին տեսանյութեր։

Ուշագրավն այն է, որ քաղաքական գործիչների, պատգամավորների նկատմամբ ակնհայտ բռնություն գործադրելուց հետո Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ անգամ ծառայողական քննություն չէր նշանակվել, հավանաբար միայն նրա համար, որ քաղաքական գործիչները ընդդիմադիրներ էին ու պայքարում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի, իշխանափոխության համար։ Քաղաքացուն հարվածելը նրա համար կարճ ժամանակով ճակատագրական դարձավ՝ գոնե ծառայողական քննություն նշանակվեց: Բայց, ինչպես նշեցինք, միայն կարճ ժամանակ նա մնաց առանց աշխատանքի: Թեև չենք զարմանում՝ կյանքը ցույց տվեց, որ նման կամակատար «կարմիրբերետավորները» իշխանությանը պետքական գործիք են:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։