ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտին»․ Սրբուհի Գալյան

«ՀՀ նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի այս տարվա մարտին»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ «Ըստ էության իրազեկման արշավը հիմիկվանից պետք է սկսենք, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել, քվեարկվել և ընդունվել են խորհրդի կողմից։ Մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացնել այդ հարցերը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն թե ինչի մասին է խոսքը»,- հավելել է նախարարը։ «Հանրաքվեո՞վ է ընդունվելու»,- հետաքրքրվել են լրագրողները։ «Սահմանադրությունն այլ կերպ, քան հանրաքվեն է, չի կարող ընդունվել, այսինքն՝ վերջնական խոսքը պատկանելու է ժողովրդին և ժողովուրդն ազատ ընտրությունների միջոցով հնարավորություն է ունենալու արտահայտելու իր կամքը»,- ի պատասխան ասաց Գալյանը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։