NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 12.00-12.30-ն ընկած ժամանակահատվածում, Տիգրան Մեծի պողոտայում, «Ռուիսա-մոլ»-ի դիմացի մայթին:
Այս պահին ոստիկանության աշխատակիցներն են տարածքում, սպասում են, որ քննչական գործողություններ իրականացվեն: Քննիչները դեռ չեն ժամանել դեպքի վայր:
Այստեղ է փոխարինող վարորդը, որ ավտոբուսը տեղափոխի գարաժ:
Դանակահարված վարորդը Վ. Ռոմյանն է, որին տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Քանի որ ավտոբուսը մանուշակագույն հին ավտոբուսներից է, սրահում տեսախցիկ չի եղել:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր միջադեպ է տեղի ունեցել թիվ 38 երթուղին սպասարկող վարորդի և մեկ այլ տրանսպորտային միջոցի վարորդի միջև։ Ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին:
«Երևանի ավտոբուսի» վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց»: