Բլոգեր Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Այդքան «բարեկարգման» փոխարեն արդեն կարելի էր մայթը ոսկուց սարքել։ Բայց երկրի շենացնելու փոխարեն մարդիկ իրենց գրպաններն են ոսկեպատում։
Ախր ոնց կարելի է նոր բարեկարգված մայթը քանդել ու կրկին «բարեկարգել»։ Շատ տեղերում նույնիսկ մայթ չկա՝ գոնե այնտեղ սարքեն, բայց բռնում ու նոր բարեկարգված մայթը կրկին «բարեկարգում» են։
Աջափնյակի վրա խելքը գլխին նորմալ թաղապետ չեկավ։ Անկեղծ չեմ հասկանում՝ կարող ա գիշերները Աջափնյակում զոմբի բորդյուրներ կան, որ նոր թաղապետներին կծում են ու «բորդյուրացավով» են վարակվում։ Կամ էլ՝ Ալոյանը թաղապետի աթոռի տակ բորդյուր է դրել, որ ով նստում է՝ «բորդյուրացավով» է վարակվում։ Դա էլ ստացվում է, որ «բորդյուրացավը» սեռավարակովա փոխանցվում, ու էդտեղ ամեն ինչ պարզ ա դառնում՝ որ իրենց մոտ անցքի մեծությամբա պայմանավորված անկուշտ թալանի ախորժակը։
Ի՞նչ հաճույք են ստանում պետական միջոցները այս աստիճան ապուշ ձևով ու ոչ արդյունավետ մսխելուց։ Գիտենք, որ լափում են, բայց էս աստիճա՞ն։ Գոնե արդյունավետ լափեք։ Ախր սա էլ առաջին դեպքը չի, որ նոր բարեկարգված մայթը նորից բարեկարգում են»։