ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական հայր ունենալը պատիվ է»․ Էմմա Պալյան

«Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական հայր ունենալը պատիվ է»,- Հովհաննավանքի բակում, լրագրողի հետ բանավեճի ժամանակ, ասաց ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը՝ պատասխանելով՝ «ձեր քաղաքական հայրը Նիկոլ Փաշինյա՞նն է» հարցին։

Ավելի վաղ, խոսելով ընտրությունների մասին, պատգամավորն ասել էր, որ 2026-ին ստանալու են ՀՀ քաղաքացիների ձայների մեծամասնությունը։ Լրագրողը հարցրել էր՝ «Մուկուչյանին կանչելու եք թվանկարչությամբ զբաղվի՞, իրեն այդպես էիք ասում»։ «Ձեր քաղաքական հայրերի ձեռագիրը մեզ չվերագրեք»,- պատասխանել էր պատգամավորը։ «Իմ քաղաքական հայրը ո՞վ է, խնդրում եմ չվիրավորել»,- արձագանքել էր լրագրողը։ «Մենք լեգիտիմ ընտրություններով ենք ստանալու ժողովրդի ձայները»,- նշել էր ՔՊ-ականը։

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։