ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նախազորակոչային տարիքի տղաներն ու կարիքավոր ընտանիքների երեխաները մարզվելու են անվճար. Հովհաննես Ծառուկյան

Ծառուկյան ընտանիքի աջակցությամբ շարունակվում են մարզային մարզադահլիճների վերանորոգման աշխատաքները։ Ստեփանավանում վերաբացված արևելյան մատարվեստների մարզադահլիճ է այցելել, նոր պայմաններում սաների մարզումներին հետևել «Ոչ օլիմպիական մարզաձևերի միության» համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանը։

Մարզադահլիճի պայմաններին ծանոթանալուց հետո Հովհաննես Ծառուկյանը մասնակցել է նաև Վանաձորում անցկացված՝ «Ոչ օլիմպիական մարզաձևերի միության» պատասխանատուների, Արևելյան մարտարվեստի ֆեդերացիաների ներկայացուցիչների հանդիպում-հավաքին, որտեղ ևս մեկ անգամ ընդգծվել է առողջ, ֆիզիկապես ամուր սերունդ դաստիարակելու հարցը։ Այս նպատակի իրականացման համար «Ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը» նախաձեռնությամբ է հանդես եկել՝ աշնանային զորակոչից սկսած՝ զորակոչային տարիքի տղաները Արևելյան մարտարվեստի բոլոր 19 ֆեդերացիաներում մարզվելու են անվճար՝ բանակ մեկնելուց առաջ լինելու ամուր և ֆիզիկապես կոփված։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։