ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նախարարին սպասարկող մեքենաներն առանց նախարարի գիշերն ի՞նչ էին անում փողոցներում»․ Սամվել Հակոբյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՊՆ-ն հաստատեց, Պապիկյանի շառասյան վթարի լուրը, բայց պնդեց, որ նա մեքենայում չի եղել:
Հարց է առաջանում` կիրակի օրով գիշերվա 11-ին նախարարին սպասարկող երկու մեքենաներն առանց նախարարի ի՞նչ էին անում Երևանի փողոցներում: Գոնկա թե՞ շաշկի»:
Ավելի վաղ Հակոբյանը գրել էր․ «Էս փոքր ժամանակ հեծանիվ չունեցածների վրա ծառայողական մեքենա չի գալիս: Երեկ, կիրակի օրով, Սուրեն Պապիկյանի՝ մեր բոլորի հարկերով գնված ծառայողական շքեղ ինքնագնացը մխրճվել է կայանված մեքենաների մեջ:
Հ.Գ. Տեսանյութը ստացել եմ անհայտ ֆբ հետևորդից, եթե սուտ է, թող հերքեն, բայց ոչ թե արծրունոդ հայտարարությամբ, այլ ռեալ ապացույցով»:

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։