Դատարանը մերժեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Միքայել Սրբազանի կալանքի ժամկետը երկարաձգվեց 10 օրով։
Սրբազանն իր խոսքում նշել էր, որ բոլոր ժամանակներում քննադատական խոսք է հնչեցրել, սակայն ոչ ոքի մտքով չի անցել իրեն ազատազրկել և որ այդ խարանը մնաց ներկայիս իշխանության վրա․ «Ես այն կեցվածքը չունեմ, որ խնդրեմ մեղադրող կողմին կամ դատարանին, որ ինձ բաց թողնեն։ Ես ոչ մի հանցանք այս աշխարհում ու այս երկրի առջև չեմ արել․․․ Սա այս իշխանությունների խարանն է` անկախ նրանից, ես կնստեմ, թե չէ։ Բայց այս իշխանություններն ավելի մեծ խարաններ ունեն՝ Արցախի կորուստը»,- ասել էր Սրբազանը։
Փաստաբան Երեմ Սարգսյանը իր դժգոհությունը հայտնեց դատարանի որոշման հետ կապված. «Ակնհայտ ապօրինի որոշում էր, դուք իրավասու չեք այս գործով արդարադատություն իրականացնել»,- ասաց Սարգսյանը։