ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մի րոպե մի բան ասեմ-1». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի էջում «Մի րոպե մի բան ասեմ-1» խորագրով գրառում է արել՝ պատմելով, որ Կոպենհագենի գագաթնաժողովի ժամանակ երկրներից մեկի ղեկավարը հանդես է եկել զեկույցով՝ տեղեկացնելով, որ իր երկրում ապատեղեկատվական տեխնոլոգիաներ կիրառողները հանդես են եկել սոցիոլոգիական հարցումով՝ պարզելու համար, թե որ ոլորտների ինֆորմացիան է, որ հանրության վրա նեգատիվ ազդեցություն կունենա՝ նրանց տրամադրելով պետության և կառավարության դեմ:

«Պարզվել է, որ դրանք 4 ոլորտ են՝

Ազգայնությունը կամ ազգայինությունը,
Եկեղեցին,
Առողջապահությունը կամ դրա այլընտրանքային մեթոդները,
Դավադրությունը:

Ինձ թվում է՝ պարզ է, թե առակս ինչ է ցուցանում: Հաջորդ հետևությունն այն է, որ մերհանրությունը շատ քիչ է տարբերվում եվրոպական որևէ այլ հանրությունից»,- նշել է վարչապետը:

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։