«Մեր թիմի, մեր քաղաքական ուղղության ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը, և նրա աշխատանքային հովանու ներքո կգնանք առաջ»,- լրագրողների հետ զրույցում ասել է գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով նոր ստեղծվող ուժի մասին հարցին։ «Ոչ ոք չի կարող ժխտել, որ Սամվել Կարապետյանի անցած ճանապարհը տարբերվում է մեր նախկին ղեկավարների անցած ճանապարհից․ դա տնտեսական ճանապարհ է»,- հավելել է նա։