ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, ինձ հետ ոնց կարող են պրոբլեմ ունենալ. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս է եկել, երբ «Կրթվելը նորաձեւ է» շարժման ժամանակ հարց են տվել հոգեւորականների վերաբերյալ իր գրառումների մասին։

«Այն մասին, որ ես ունեմ պրոբլեմ հոգևորականների հետ կամ հոգևորականներն ինձ հետ պրոբլեմ ունեն։ Իմ կարծիքով՝ մեր հոգևորականների պրոբլեմը Աստծու հետ է, ինձ հետ ոնց կարող են պրոբլեմ ունենալ։ Կուսակրոն քահանաները կուսակրոնությունը ստանձնելիս ծնկի են գալիս Հիսուս Քրիստոսի իջման վայրում և ուխտում են, ուխտագիր են ստորագրում, որ իրենք չեն ունենալու անձնական կյանք։ Աբսուրդ է «կաթողիկոսի անձնական կյանք» բառակապակցությունը։ Անձը եթե ունի անձնական կյանք, կաթողիկոս չէ»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով, ինքը հոգեւորականների մասին իրեն զեկուցել են ԱԱԾ–ից. «Եկեղեցականները իրենց գործողություններով հայտնվել են օպերատեիվ ուշադրության կենտրոնում։ ԱԱԾ–ն վարչապետին ենթակա մարմին է եւ ԱԱԾ–ն ինձ ամեն օր զեկուցում է Հանրապետությունում օպերատոիվ վիճակի մասին»։

 

Ինտերնետ կայքերի պատրաստում մատչելի գներով

Տրվում է 1 տարի անվճար տեխնիկական և ծրագրային սպասարկման երաշխիք։