ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեկ շաբաթ է՝ որոնում են 2–ամյա Տիգրանին. Մարմարիկ գետից անգամ խողովակներն են դուրս բերվում

Ուղիղ մեկ շաբաթ է՝ հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։

Փոքրիկը կորել էր անցած կիրակի, մինչեւ այս պահը նրա գտնվելու վայրն անհայտ է։ Կասկած կա, որ երեխան անզգուշաբար ընկել է իրենց տան մոտով անցնող Մարմարիկ գետը։ Փրկարարներն անգամ ծանր տեխնիկա են մոտեցրել գետին, դուրս են բերում խողովակներն ու մեծ քարերը։

Մարմարիկ գետի երկայնքով մինչև Աղբյուրակի ջրամբար և հարակից տարածքներում 2 տարեկան երեխայի որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են հարյուրավոր փրկարարներ, այդ թվում՝ ջրափրկարարներ և կինոլոգներ, ինչպես նաև կամավորներ, ոստիկանության աշխատակիցներ և գյուղի եւ հարակից համայնքների բնակիչներ։ Որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում է ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակ:

 

Փափուկ կահույքի քիմմաքրում, Химчистка мягкой мебели

Կատարում ենք բազմոցների, բազկաթոռների, աթոռների, ներքնակների քիմմաքրման աշխատանքներ:

Օգտագործում ենք բացառապես գերմանական բարձրորակ, անվտանգ, հակաալերգիկ և արդյունավետ միջոցներ՝ հիանալի արդյունքի համար։