Հանրապետության մետրոյի տարածքում ենք, մի տարի է ինչ դատարանը փակել է այստեղի տաղավարների դռները, որտեղ հիմնականում սիրիահայերն էին աշխատում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջի եթերում հայտնեց Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը։
Մեկ կաշառակեր պաշտոնյայի և անգործունակ դատարանների պատճառով մարդիկ կորցնում են իրենց աշխատանքը։ Տաղավարները փակվել են, որովհետեւ Մետրոպոլիտենի տնօրենն այդ տարածքն իր բարեկամներին է վարձակալության տվել շատ չնչին գներով, իսկ վերջիններս թանկ, շուկայական գներով վարձակալության են տվել։
Այդ փաստը մենք բացահայտեցինք և քաղաքապետարանը խզեց պայմանագիրը, որից հետո մտավ դատարան։ Մի տարի է, որ մարդիկ դուրս են եկել, մի մասն արտագաղթել է, և տաղավարներն այսպես փակ մնացել են։
Սա ևս մեկ օրինակ է, թե ինչպես այս պետությունը չի աշխատում։ Դատարանը կարող էր շատ հեշտությամբ թույլտվություն տար, որ այս կրպակները ժամանակավոր աշխատեին մինչև դատական գործընթացն ավարտվեր»,– նշեց նա։