Լեհաստանի նախագահի թեկնածու, եվրապատգամավոր Գժեգոժ Բրաունը պատռել է Եվրամիության դրոշը, իսկ հետո դրոշով սրբել իր կոշիկները։ Այս մասին հայտնել է լեհական Polsat հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել Կատովիցե քաղաքի արդյունաբերության նախարարության շենքում։ Եվրախորհրդարանականներին հավանաբար դուր չի եկել, որ Լեհաստանի պետական հաստատությունում կախված է ԵՄ դրոշը։
«Խղճացեք ինքներդ ձեզ. Եթե դուք չեք ամաչում, մարդիկ, ապա վախեցեք Աստծուց: Սա Լեհաստանն է, ոչ թե Բրյուսելը։ Մենք չենք ցուցադրի մեզ համար թշնամական կազմակերպությունների խորհրդանշանները»,- ներկաներին ասել է Բրաունը։